Վ.Օսկանյան. Վերջերս Հայաստան-Թուրքիա հարաբերություններում որեւէ առաջընթաց չի գրանցվել

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռեհնի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը կողմերը քննարկեցին տարածրջանային հարցեր: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին Վարդան Օսկանյանը կարեւորեց հայ-թուրքական սահմանի բացումն ու Թուրքիայի քրեական օրենսգրքից 301-րդ հոդվածի վերացումը: Նա նաեւ տեղեկացրեց, որ վերջերս որեւէ առաջընթաց չի նկատվել հայ-թուրքական հարաբերություններում: Օլի Ռեհնը իր հերթին ներկայացրեց Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության ընթացքը եւ ԵՀ դիրքորոշումը այդ հարցում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---