ԱՊՀ-ից ավելի քան 5000 մարդ է հետախուզվում ահաբեկչության կասկածանքով

ԱՊՀ-ից ավելի քան 5000 մարդ է հետախուզվում ահաբեկչության կասկածանքով

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների հակաահաբեկչական կենտրոնը հետախուզում է ավելի քան 5000 մարդու, որոնք կապված են ահաբեկչական և ծայրահեղական գործունեության հետ: Այդ մասին է հայտնել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

Ըստ նրա, կենտրոնում ստեղծված տվյալների շտեմարանը ներառում է ահաբեկչական բնույթի հանցագործությունների համար միջազգային հետախուզման մեջ գտնվող անձնաց տվյալները:

«Այսօրվա դրությամբ ԱՊՀ շրջանակում ավելի քան 5000 մարդ է հետախուզվում, որոնք կապ ունեն ահաբեկչության հետ: Վերջին շրջանում, կենտրոնը տեղեկություններ է ստացել այդպիսի ավելի քան 1200 անձի գտնվելու վայրի մասին»,-ասել է Նովիկովը ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որն անցել է Պետերբուրգում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի վաղ Նովիկովը հայտարարել էր, որ հետախուզվող անձանց թվի աճը կապված է ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության հետ, որոնք մասնակցում են մարտական գործողություններին Սիրիայում և Իրաքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---