Գերմանիան €58 մլն կներդնի թուրքական «Ինջիրլիքի» զարգացման համար

Գերմանիան €58 մլն կներդնի թուրքական «Ինջիրլիքի» զարգացման համար

PanARMENIAN.Net - Գերմանիայի կառավարությունը 58 միլիոն եվրո կներդնի թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայի զարգացման համար` աջակցելով այնտեղ տեղակայված բունդեսվերի առաքելությանը:

Ակնկալվում է, որ մոտ 26 մլն եվրո կծախսվի գերմանական բազմաթիրախ Tornado կործանիչների համար օդակայանի և զինվորների կացարանների կառուցման համար: Մնացած 30 միլիոնը կծախսվի ժամանակակից շարժական հրամանատարական կետի ստեղծման համար: Ըստ պաշտպանության նախարարության, դա անհրաժեշտ է անկախ նրանից «Ինջիրլիքը» կօգտագործվի, թե ոչ:

Նախարարությունում հստակեցրել են, որ Գերմանիան իրեն իրավունք է վերապահում ապամոնտաժելու հրամանատարական կետը, եթե նոր տարաձայնություններ առաջանան Թուրքիայի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ այդ ներդրումներն անհրաժեշտ են գերմանացի զինվորականներին: Տարեսկզբից Գերմանիան ստիպված էր տեղակայել իր ինքնաթիռները ԱՄՆ վայրէջքի հարթակներում և հույսը դնել դաշնակիցների տեխնկական աջակցության վրա հետախուզական թռիչքներ իրականացնելիս:

Հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն հաստատումից հետո Թուրքիան արգելել ր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:

Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը՝ այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի պատգամավորներին միայն մեկ պայմանով: Նա պահանջել է, որ Մերկելը հրապարակայնորեն հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը: ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի հրաժարվի Հայոց ցեղասպանության մասին Բունդեսթագի ընդունած բանաձևից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---