Վացկե. «Բորուսիան» սխալվել է Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում

Վացկե. «Բորուսիան» սխալվել է Հենրիխ Մխիթարյանի ապագայի հարցում

PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն կրկին անդրադարձել է ակումբից Հենրիխ Մխիթարյանի հեռանալուն: Նա նշել է, որ ակումբի ղեկավարությունը սխալվել է թիմի կիսապաշտպան Մխիթարյանի ապագայի հարցում:

Գերմանական ակումբում կարծում էին, որ Հայաստանի հավաքականի անդամը չի փոխի ակումբը: Սակայն Մխիթարյանն այնուամենայնիվ համալրեց «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը, գրում է Championat.com-ը:

«Մխիթարյանի հետ զրույցներից մենք միշտ այն զգացողությունն ենք ունեցել, որ նա ոչ մի տեղ չի գնա: Հետադարձ հայացք ձգելով` պետք է ասեմ, որ մենք սխալվում էինք, կարծելով, որ Մխիթարյանը կմնա «Բորուսիայում»,-հայտարարել է Վացկեն:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

Ընթերցեք նաև. Ռայոլան 8 մլն եվրո է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» Մխիթարյանի տրանսֆերից

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---