Հայփոստը և RIA Money Transfer-ը դրամական պարգևներ են հանձնել 6 սեպտեմբերի 2016 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր ՀայՓոստի և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակում սեպտեմբերի 6-ին հանձնվել են պատվոգրեր և դրամական պարգևներ: Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և օգոստոս ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած Հայփոստի աշխատակիցը ստացել են դրամական պարգև և պատվոգիր: Արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված Հայփոստի ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 դոլար: Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: ՀայՓոստի հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310.000 սպասարկման կետ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը |