Եվրահանձնաժողովի ղեկավարը հիասթափված է ԵՍՍՄՊ-ում իր մասնակցությունը կասեցնելու մասին որոշմամբ

PanARMENIAN.Net - Եվրոպական երկրները պետք է ինքնուրույն որոշեն իրենց տարածքում ամերիկյան Հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) տարրեր տեղակայելու մասին հարցը: Այդ մասին է հայտարարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: «Մենք չպետք է թույլ տանք, որ ինչ-որ երրորդ կողմ իրավունք ունենա վետո դնել այն բանին, ինչ անում է ինքնիշխան պետությունը»: Եվրամիության ցանկացած ինքնիշխան պետություն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել այլ երկրների մասնակցությամբ իր անվտանգության ապահովման համար»,-նշել է Բարոզուն, խոսելով Ռուսաստանի դիրքորոշման մասին` Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղակայման հարցում:



Բացի այդ, Եվրահանձնաժողովի նախագահը հերթական անգամ ասել է, որ հիասթափված է ԵՍՍՄՊ-ում իր մասնակցությունը կասեցնելու, հնարավոր է նաեւ այդ պայմանագրից դուրս գալու մասին Ռուսաստանի որոշմամբ:



Պուտինը, հանդես գալով անցած հինգշաբթի Դաշնային Ժողովին հղած ուղերձով, առաջարկեց մորատորիում հայտարարել ԵՍՍՄՊ-ին Ռուսաստանի մասնակցությանը, մինչեւ որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները չվավերացնեն պայմանագիրը եւ չսկսեն այն կատարել, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---