Սահմանամերձ Վահանն արտաքին լուսավորություն ունի 7 սեպտեմբերի 2016 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել են «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղակայվել է 51 լուսատուով արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ`լուսավորելով 1500 մ երկարությամբ տարածք: Ծրագրի արդյունքում Վահան համայնքն ամբողջությամբ լուսավորվել է: Դեռևս նախորդ տարվա աշնանը՝ Վահան համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային (LED) համակարգով աշխատող 37 լուսատու էր տեղադրվել՝ լուսավորելով 1100մ երկարությամբ տարածք: Այսպիսով, ծրագրի արդյունքում սահմանամերձ Վահան գյուղում 2600 մետր երկարությամբ տարածք ապահովվել է արտաքին լուսավորությամբ: Համակարգի գործարկմանը մասնակցել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գլխավոր ճարտարագետ, ծրագրի պատասխանատու Մարտին Մարալչյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վահան համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը և համայնքի բնակիչները: Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսատուները 80%-ով կնվազեցնեն էներգիայի ծախսը: Դրանք համայնքի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչև 01:00, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչև 00:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են և կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել: «Երբ կա նպատակ՝ ստեղծվում է նաև այն իրականացնելու ճանապարհ: Սահմանամերձ Վահան համայնքին աջակցելու մեր որոշումը եղել է վճռական: Տարիներ առաջ կային շատ խնդիրներ, որոնք միանգամից լուծել՝ ակնհայտորեն հնարավոր չէր: Անհրաժեշտ էր համակարգված մոտեցում: Մենք ընտրեցինք աջակցության այնպիսի մոդել, որը ենթադրում էր համբերություն և խնդիրները մաս-մաս լուծելու պատրաստակամություն: Այսօր ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ տարիների ընթացքում մեզ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի. Վահանն ունի ոչ միայն արտաքին լուսավորություն, գազատար, համակարգչային դասասենյակ, մանկապարտեզում գործող արևային ջրատաքացուցիչ և խնայված միջոցներ, այլև՝ հույս: Հենց սա է հարկավոր երկիրը վահանի պես պահող մեր հայրենակիցներին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանը և համայնքային զարգացմանը: Ծրագրի շրջանակում, 2014թ.-ին, գյուղի մանկապարտեզում տեղադրվել էր նաև արևային ջրատաքացուցիչ, ինչի արդյունքում մոտավորապես 60%-ով նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը: Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Այս տարի ծրագիրն իրականացվում է Արգածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար՝ այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |