Ռուսաստանը կֆինանսավորի՞ նոր ԱԷԿ-ի կառուցումը Հայաստանում30 ապրիլի 2007 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ռուսական կողմը պատրաստ է լիովին ֆինանսավորել Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հղում անելով աղբյուրին Հայաստանի կառավարությունում: Նրա խոսքերով, այդ առումով որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել կողմերի միջեւ Ռուսաստանի Ատոմային էներգիայի դաշնային գործակալության` Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ: Ըստ աղբյուրի, ներդրումների փոխարեն Ռուսաստանը կդառա նոր Հայկական ԱԷԿ-ի համասեփականատերը: Այսուհետ Ռուսաստանը կհավակնի ռուս մասնագետների մասնակցությամբ արտերկրում կառուցվող ատոմային կայանների մասնաբաժնին: Ռոսատոմում ասում են, որ դա կարող է լինել 5-ից մինչեւ 20-30 տոկոսը: Ինքը Կիրիենկոն Երեւանում հայտարարեց, որ ռուսական կողմը պատրաստ է մասնագետներ տրամադրել Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության հետ կապված անհրաժեշտ աշխատանքների կատարման համար: Հայաստանի իշխանությունները մտադիր են նոր ատոմակայան կառուցել, քանի որ երկիրն այլ հնարավորություն չունի լրացնելու համար Մեծամորի Հայկական ատոմակայանի հզորությունները նրա փակումից հետո: Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Հայաստանը պետք է ունենա ատոմային էներգետիկա եւ աշխատանքներն այդ ուղղությամբ տարվում են: Նշենք, որ գործող ՀԱԷԿ-ի փակման համար «կանաչ մարգագետնի» մեթոդով կպահանջվի շուրջ 240 մլն դոլար: Նրա շահագործման ժամկետը, ըստ տեխնիկական պահանջների, ավարտվում է 2016 թվականին, սակայն Հայաստանը, ստորագրելով Նոր եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, պարտավորվել է փակել ատոմակայանը հնարավորինս սեղմ ժամկետում: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |