30 ապրիլի 2007 - 17:18 AMT
Սահակաշվիլի. «Մենք ինքնասպաններ չենք, որպեսզի չցանկանանք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ»
Վրաստանը «շատ է ցանկանում լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին բրիտանական BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Այն հարցին թե «մտադի՞ր է արդյոք Վրաստանը հաշտվել Ռուսաստանի հետ», Սահակաշվիլին պատասխանել է. «Մենք ինքնասպաններ չենք, որպեսզի չցանկանանք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք երբեք չենք դադարեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված խոսակցություններն ու գործողությունները եւ շատ հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշտկվեն»: «Վրաստանը Ռուսաստանի հետ հաջողված եւ դրական հարաբերությունների կողմնակից է, մենք ոչինչ չունենք Ռուսաստանի ժողովրդի դեմ»,-ասել է նա:

Սահակաշվիլին հաստատել է նաեւ, որ Վրաստանի իշխանությունները կշարունակեն ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց կուրսը, հայտարարելով, որ «ինտեգրումը ՆԱՏՕ-ին Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է»: «Վրաստանը լավ շանս ունի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու եւ մենք կանենք ամեն ինչ օգտվելու համար այդ շանսից»,-ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: