Deutsche Welle-ին թուրք նախարարի հարցազրույցի ձայնագրությունն առգրավվել է

Deutsche Welle-ին թուրք նախարարի հարցազրույցի ձայնագրությունն առգրավվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխանություններն առգրավել են Deutsche Welle մեդիաընկերության ծրագրի համար երկրի երիտասարդության և սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ արված հարցազրույցը: Նախարարի հետ զրուցել է լրագրող Միշել Ֆրիդմանը սեպտեմբերի 5-ին, գերատեսչության շենքում:

Թե ինչ թեմաների մասին պետք է խոսեն՝ նախապես տեղյակ է պահվել գերատեսչության աշխատակիցներին:Ֆրիդմանը զրուցակցի հետ քննարկել է Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, դրան հաջորդած ձերբակալությունները, Թուրքիայում ազատ խոսքի հետ կապված իրավիճակը, գրում է Tert.am-ը:

Հարցազրույցի ավարտին, երբ Քըլըչն արդեն հեռացել էր նկարահանումների վայրից, նախարարության մամուլի քարտուղարը հանկարծ հայտարարել է, որ Deutsche Welle ընկերությանն արգելվում է հրապարակել հարցազրույցը: Նկարահանված ամբողջ նյութն առգրավվել է Երիտասարդության և սպորտի հարցերով նախարարության աշխատակիցների կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---