ԵՄ-ն կարող է ևս 6 ամսով երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն կարող է ևս 6 ամսով երկարացնել ՌԴ դեմ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել ռուսական ընկերությունների և ֆիզիկական անձանց դեմ գործող պատժամիջոցները ևս 6 ամսով երկարացնելու առաջարկին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ԵՄ-ում իր աղբյուրի վրա հղումով:

«Մշտական ներկայացուցիչների կոմիտեն հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ուղղված ՌԴ գործողությունների կապակցությամբ ԵՄ սահմանափակիչ միջոցները ևս 6 ամսով երկարացնելու մտադրությունը Խորհրդի մտադրությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, սահմանափակումները ներառում են ակտիվների սառեցում ր ուղևորությունների արգելք: «Սև ցուցակում» ընդգրկված է 146 մարդ և 37 իրավաբանական անձ:

Զրուցակիցը նշել է, որ հավանաբար, ցուցակում փոփոխություններ չեն լինի, սակայն, չի բացառել, որ մի շարք դեպքերում կարող են ուղղումներ լինել:

Պատժամիջոցները պաշտոնապես կերկարացվեն ԵՄ Խորհրդում հաստատեվլուց հետո:

Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացան Ուկրաինայում ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցներ սահմանվեցին մի շարք բանկերի, պաշտպանական հատվածի ու էներգետիկ ընկերությունների դեմ: 2014-ի հուլիսին ԵՄ-ն ու ԱՄՆ-ն առանձին պատժամիջոցներից անցան ՌԴ տնտեսության ամբողջ ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների կիրառմանը: Ռուսաստանը պատասխանեց սնդդամթեքի ներկրման էմբարգոյով ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որի համաձայն սննդամթերքի էմբարգոն Արևմուտքի երկրների հանդեպ կգործի մինչև 2017-ի դեկտեմբերի 31-ը:

Ընթերցեք նաև. ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների ցուցակը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---