Վրաստանում օդային տաքսիներ կգործեն

Վրաստանում օդային տաքսիներ կգործեն

PanARMENIAN.Net - 2016-ի նոյեմբերից Վրաստանում կսկսեն գործել օդային տաքսիներ: Adjara Group ընկերությունն այս պահին սպասում է թռիչքների իրականացման լիցենզիաների տրամադրմանը:

Ընկերության զարգացման գծով տնօրեն Օտո Բերիշվիլին հայտնել է, որ այս պահին ընկերությունը զբաղված է երթուղիների և գնային քաղաքականության մշակմամբ: Ենթադրվում է, որ օդաչուներն առաջին թռիչքները կիրականացնեն նոյեմբերի 15-ին, Apsny.ge-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ օդային տրանսպորտի պահանջարկ Վրաստանում կա, այն գնալով կաճի:

Ինքանթիռները ընկերությունը ձեռք է բերել ԱՄՆ-ից: 8 տեղանոց օդանավերը պատրաստված են Beech Aircraft ընկերության կողմից:

Օդային տաքսին կգործի «Ավիատոր» բրենդի ներքո, այն չվերթներ կիրականացնի Թբիլիսիից դեպի Կազբեկ, Բաթումի, Սվանեթ ու Վրաստանի այլ շրջաններ, որտեղ վայրէջքի համար նախատեսված հարթակներ կան:

Ուղևորները կարող են թռիչքից 15 րոպե առաջ ներկայանալ, գրանցվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---