Ստամբուլի ցույցը ցրել են 17 հազար ոստիկաններ

PanARMENIAN.Net - 17 հազար ոստիկաններ են գործի դրվել Ստամբուլի Տաքսիմի հրապարակում մայիսի 1-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ: Նախօրեին Ստամբուլի քաղաքապետ Գյուլերն արգելել էր ցույցերի անցկացումը հրապարակում, փակելով բոլոր հարակից փողոցներն ու կամուրջները, եւ չեղյալ էր հայտարարել պարապմունքները 41 դպրոցում: Ի պատասխան ցուցարարները փակել էին փողոցային երթեւեկությունը: Ցույցը նվիրված էր ցույցի ցրման 30-ամյակին, երբ 1977 թվականի մայիսի 1-ին Տաքսիմի հրապարակում սպանվեց շուրջ 30 հոգի



Այս անգամ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել էր մահակներ եւ արցունքաբեր գազ: Տասնայկ մարդիկ ձերբակալվել են, զոհերի մասին ոչինչ չի հաղորդվում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---