«Ռեալ Սոլթ Լեյքը» Մովսիսյանի օգնությամբ խուսափել է պարտությունից

«Ռեալ Սոլթ Լեյքը» Մովսիսյանի օգնությամբ խուսափել է պարտությունից

PanARMENIAN.Net - «Ռեալ Սոլթ Լեյքն» իր խաղադաշտում 3։3 հաշվով ոչ ոքի է խաղացել «Լոս Անջելես Գելեքսիի» հետ MLS-ի առաջնության հերթական խաղը։ Դաշտի տերերը պարտությունից խուսափել են փոխհատուցված 4-րդ րոպեին։

«Սպարտակից» վարձավճարով Սոլթ Լեյք Սիթի տեղափոխված Յուրա Մովսիսյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, Sport-express.ru-ին հղումով գրում է Panorama.am-ը։

Հյուրերի կազմում երկու գոլով աչքի է ընկել մեքսիկացի Ջովաննի Դոս Սանթոսը։

MLS-ի 27-րդ տուրում «Ռեալ Սոլթ-Լեյքը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Կոլորադո Ռեպիդսին»: Ընդ որում խաղի ընթացքում ՌՍԼ-ն պարտվում էր 0:1 հաշվով: ՌՍԼ-ի կազմում դուբլ է ձևակերպել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: 57-րդ րոպեին Մովսիսյանը կարող էր հեթ-տրիկ ձևակերպել, սակայն չկարողացավ իրացնել իր վաստակած 11 մետրանոցը:

2016-ի հունվարին Մոսկվայի «Սպարտակը» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» համաձայնության են եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի MLS ակումբ (Ֆուտբոլի գլխավոր լիգա) տեղափոխվելու մասին` վարձակալության հիմունքներով: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան: Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---