Քրդերը հայտարարել են, որ Թուրքիան հրետակոծում է խաղաղ բնակավայրերը Սիրիայում

Քրդերը հայտարարել են, որ Թուրքիան հրետակոծում է խաղաղ բնակավայրերը Սիրիայում

PanARMENIAN.Net - Թուրքական բանակը հրետանային կրակ է բացել Սուրկա գյուղի ուղղությամբ, որը գտնվում է սիրիական Հալեպի գավառի հյուսիսում Աֆրին քաղաքի հարևանությամբ: Մեկ խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ մասին հայտնել են քրդական աղբյուրները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքական բանակը հրետակոծել է Սուրկա գյուղն Աֆրինում, մեկ մարդ է զոհվել»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ նրա, խաղաղ բնակավայրերի հրետակոծումը շարունակվում է:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---