Պաշտոնյա. Թուրքիայում 23 օրում ավելի քան 200 ահաբեկչություն է կանխվել

Պաշտոնյա. Թուրքիայում 23 օրում ավելի քան 200 ահաբեկչություն է կանխվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ից սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում կանխվել է մոտ 229 ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիկլին:

Ջանիկլիի խոսքով՝ հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 7-ը Թուրքիայի ոստիկանության և հետախուզական ծառայության կատարած աշխատանքների շրջանակում Թուրքիայի մի շարք քաղաքներում վնասազերծվել է տարբեր վայրերում տեղադրված 155 պայթուցիկ սարք, 39 պայթուցիկով լցված մեքենա և 19 մահապարտ ահաբեկիչ, թուրքական Anadolu գործակալությանը հղումով գրում է Tert.am-ը:

Պաշտոնյան նշել է, որ իրենց ոստիկանական ուժերի թիրախը շարունակում են հանդիսանալ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» և «Իսլամական պետություն» խմբավորումների զինյալները, ինչպես նաև հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցները:

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---