ԺԲՌՀ-ում հայերի եւ ադրբեջանցիների ծեծկռտուք չի եղել, պնդում է համալսարանի մամլո քարտուղարը 2 մայիսի 2007 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում` Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանում (ԺԲՌՀ), որեւէ ծեծկռտուք չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԺԲՌՀ-ի մամլո քարտուղար Գալինա Կուզմինան: Նրա խոսքերով, վիրավոր ադրբեջանցին ընհանրապես չի հանդիսանում համալսարանի ուսանող: «Այն մասին, որ ԺԲՌՀ-ում ծեծկռտուք է տեղի եւնեցել, ես, ընդհանրպես, տեղեկացել եմ Ինտերնետից: 21 տարի անընդմեջ մեր համալսրանը մայիսի մեկին փառատոն է անկցանում` «Մոլորակ Հարավ-Արեւմուտք», որին մասնակցում են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ: Դա շատ ուրախ ֆոլկլորային փառատոն է, որին գալիս են ոչ միան ուսանողները, նրանց ընկերներն ու հայրենակիցները Մոսկվայի տարբեր բուհերից, այլեւ մայրաքաղաքի բնակիչները: Փառատոնի կարգուկանոնը ապահովում են Ոստիկանության եւ ՕՄՈՆ-ի ուժերը: Ճիշտ է, ծեծկռտուք սկսելու փորձեր եղել են, սակայն դրանք անմիջապես կանխվել են: Իսկ Համալսարանի տարածքից դուրս տեղի ունեցածի համար մենք պատասխանատվություն չենք կրում: Մեզ մոտ որեւէ ծեծկռտուք չի եղել, եւ ոչ մեկին չեն վիրավորել»,- ընդգծել է Կուզմինան:Ինչպես հայտնել է ավելի վաղ ռուսական մամուլը, մայիսի 1-ին Մոսկվայում Ռուսաստանի ժողովրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) տարածքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ուսանողների միջեւ: Բախման մասնակիցներ են դարձել հիմնականում հայաստանցիներն ու ադրբեջանցիները: Կռիվը դադարեցրել են համալսարանի անվտանգության աշխատակիցները եւ ՕՄՈՆ-ի մարտիկները, սակայն այն շարունակվել է արդեն հանրակացարանի շենքում, որտեղ ուսանողները թաքնվել են իրավապահներից: Որոշ տվյալներով, մեկ մարդ հոսպիտալացվել է հրազենի վնասվածքով, մի քանիսին տեղում է բժշկական օգնություն ցուցաբերվել: Ձերբակալվել է շուրջ 20 հոգի, նրանք բոլորն արտերկրից են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը Փաշինյան․ Ալմաթիի հռչակագիրը խաղաղության պայմանագրում ներառելու հարցը կքննարկվի մայիսի 10-ին Վարչապետին հացրել են, թե ինչո՞ւ Բաքուն չի համաձայնում Ալմաթիի հռչակագիրը ներառել նաև խաղաղության պայմանագրում |