2 մայիսի 2007 - 18:23 AMT
Բաքուն եւս մեկ բողոքի հայտագիր է հղել ՌԴ ԱԳՆ-ին
Բաքվում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը նրան բողոքի հայտագիր է հանձնել: Ինչպես հայտնել է արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը, հայտագիրը կապված է «Ռուսաստանում լույս տեսած հանրագիտարանում պատմական փաստերի խեղաթյուրման հետ, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ներկայացնելու» հետ: Ռուսական կողմից պահանջել են ներողություն հայտնել, եւ ողջ տպաքանակը հանել վաճառքից: Իր հերթին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան մամլո քարտուղար Ստեփան Ռիբալկոն ասել է, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը եւ բողոքի հայտագիրը կհանձնվեն Ռուսաստանի ԱԳՆ-ին, հաղորդում է Turan-ը:

Սա վերջին երկու շաբաթների ընթացքում արդեն երկրորդ հայտագիրն է, որ հանձնվել է ռուս դեսպանին: Առաջին հայտագրում հայտնվում է « Ռուսական հեռուստատեսության «Վեստի» հաղորդման մեջ պատմական փաստերի խեղաթյուրման անթույլատրելիության մասին` Նախիջեւանի Ադրբնեջանին պատկանալեւ հարցում»: