2017-ին ԱՄՆ-ում կհրատարկվեն Ֆիցջերալդի անտիպ գործերը 8 սեպտեմբերի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Simon & Schuster հրատարակչությունը լույս կընծայի հայտնի ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի անտիպ գործերը: Ֆիցջերալդի ընթերցողին անհայտ գործերը նախատեսվում է հրատարակել 2017-ի ապրիլին: Այդ ստեղծագործությունները չեն հրատարակվել XX դարի 30-ականներին, քանի որ խմբագիրներն այլ ոճ էին ակնկալում գրողներից: Simon & Schuster հրատարակչությունը խոստանում է, որ լույս ընծայվող գործերում հեղինակն ավելի հակասական է, ավելի անկաշկանդ` «առանց գրաքննության», քան նախկինում տպված նյութերում, հայտնում է Daily.afisha-ն The Guardian-ի վրա հղումով: Ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդը հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով: «Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։ Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»: «Գիշերն անույշ է»-ն Ֆիցջերալդի դասական վեպն է, գրվել է 1934-ին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |