Հայ դպրոցականները կարող են սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում

Հայ դպրոցականները կարող են սովորել ԱՄՆ ավագ դպրոցներում

PanARMENIAN.Net - FLEX մշակութային փոխանակման ծրագիրը հնարավորութուն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում:

FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան խորհուրդներ կազմակերպության կողմից:

Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում են բաց երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: Քննություններից առաջ նախապես գրանցվելու անհրաժեշտություն չկա:

2017-2018 ուսումնական տարվա համար կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր՝ սովորում են 9-12 դասարաններում կամ քոլեջի 1-3 կուրսում (հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է սովորեն 8-12 դասարաններում), ունեն լավ կամ գերազանց առաջադիմություն և անգլերենի իմացություն, համապատասխանում են ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին, ծնվել են 1999թ. փետրվարի 15-ից մինչև 2002թ. հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ-ում չեն մնացել 3 ամսից ավել, Հայաստանի Հանրապետության քաղաքացի են և բավարարում են ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

12-րդ դասարաններում և 3-րդ կուրսում սովորող աշակերտները, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության (անկախ տարիքից), ծրագրին դիմել չեն կարող:

Քննություններն անցկացվում են Հայաստանի հետևյալ մարզերում՝ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13, ժամը 15:00-ին՝ Արագածավան, Արագածավանի թիվ 2 դպրոց: Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00, Գավառ, Գավառի ավագ դպրոց, Թումանյան փ. 11, ժամը 15:00-ին՝ Հրազդան, թիվ 13 դպրոց, Հրազդան, կենտրոն թաղամաս:

Սեպտեմբերի 19-ին՝ 11:00-ին, Արմավիր, Հացիկի թիվ 2 միջնակարգ դպրոց, սեպտեմբերի 20-ին՝ 11:00-ին, Իջևան, Գալիք կրթարան, Նալբանդյան փ. 1, ժամը 15:00-ին՝ Դիլիջան, Դիլիջանի ավագ դպրոց, Մյասնիկյան 61: Սեպտեմբերի 21-ին, 11:00, Վանաձոր, Վանաձորի Հ. Թումանյանի անվ. պետ. համալսարան, Տիգրան Մեծի 36: Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1:

Սեպտեմբերի 23-ին, 15:00, Հաշմանդամություն ունեցող երեխաների համար, Երևան, Ամերիկյան խորհուրների գրասենյակ, Ամիրյան փ. 4/7: Սեպտեմբերի 26-ին, 11:00, Եղեգնաձոր, Երիտ. կենտրոն, Մոմիկի փ.1, ժամը 15:00-ին՝ Վայք, Վայքի ավագ դպրոց, Շահումյան 93: Սեպտեմբերի 27-ին, 11:00, Ջերմուկ, Ջերմուկի ավագ դպրոց, Ձախ ափ: Սեպտեմբերի 28, 11:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Մյասնիկյան փ. 8, ժամը 15:00-ին՝ Գորիս, Կրթության ազգային ինստիտուտ, Գուսան Աշոտի փ. 32: Սեպտեմբերի 29, 11:00, Կապան, Կապանի թիվ 1 դպրոց, Լեռնագործների փ. 1: Սեպտեմբերի 30, 11:00, Ագարակ, Ագարակի միջնակարգ դպրոց, Ագարակ:

Հոկտեմբերի 2, Երևան և հարակից մարզեր, 10:00, Հայաստանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, բանասիրականի մասնաշենք, Ալեք Մանուկյան 13:

Բոլոր դիմորդները պետք է ներկայացնեն՝ ծննդյան վկայական կամ անձնագիր (բնօրինակը), 1 հատ 3×4 չափսի լուսանկար, գրիչ:

Մանրամասների համար կարելի է դիմել Ամերիկյան խորհուրդների գրասենյակ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---