Աշոտյան. ՀՀԿ-ն երաշխավորել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար 8 սեպտեմբերի 2016 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը երաշխավորել է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար: Այդ մասին է հայտարարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակցության գործադիր մարմնի ու խորհրդի նիստից հետո ասուլիսի ընթացքում: «Անսալով նաև հանրային, քաղաքական և այլ ոլորտներից եկող ազդակներին որոշում է կայացվել նոր կառավարությամբ գնալ դեպի խորհրդարանական ընտրություններ», - ասել է նա: Նա նշել է, որ Կարեն Կարապետյանի թեկնածությունը միաձայն է առաջադրվել: Թեկնածությունը պետք է հավանության արժանանա ԱԺ-ում: Կարապետյանի թեկնածության ընտրության ժամանակ, ըստ Աշոտյանի, հաշվի են առնվել, մասնավորապես, «բնավորության համապատասխան մի շարք գծեր, որոնք թույլ կտան առաջնորդել փոփոխությունները»: Պատասխանելով հարցին, արդյոք կար Կարապետյանի ընտրության հարցում ռուսական գործոնի ազդեցություն, Աշոտյանը հորդորել է արտաքին քաղաքական դրդապատճառներ նոր վարչապետի թեկնածությունում չփնտրել: Կառավարության այլ փոփոխություններ ԳՄ նիստի ընթացքում չեն քննարկվել: Կարեն Կարապետյանը ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին Ստեփանակերտում: 1986թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: 1989թ. դարձել է տնտեսական գիտությունների թեկնածու, իսկ 2010թ.` տնտեսական գիտությունների դոկտոր: Կարեն Կարապետյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի և վարչության նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2001թ.-ից մինչև 2010 թվականը: Մինչ այդ նա եղել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար և «Հայէներգո» ընկերության գլխավոր տնօրեն: Կարեն Կարապետյանն ամուսնացած է, ունի երեք երեխա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |