Կարեն Կարապետյան. Մոտ ժամանակներս երկրի զարգացման երկփուլ ծրագիր կներկայացվի

Կարեն Կարապետյան. Մոտ ժամանակներս երկրի զարգացման երկփուլ ծրագիր կներկայացվի

PanARMENIAN.Net - ՀՀԿ կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Կարեն Կարապետյանը ելույթ է ունեցել կուսակցության խորհրդի նիստի ընթացքում, որում, մասնավորապես, հակիրճ անդրադարձ է կատարել իր մոտակա անելիքներին:

Կարապետյանը նշել է, որ մոտ ժամանակներս կներկայացնի մեր երկրի զարգացման վերաբերյալ ծրագիր, որը բաղկացած կլինի երկու փուլից:

Առաջին փուլը կներառի այն հնարավոր արագ փոփոխություններն ու հաջողությունները, որոնք կարող են ինչ-որ առումով վստահություն և հավատ ներշնչել ծրագրի նկատմամբ:

Երկրորդ փուլը կլինի երկրի հեռանկարային զարգացման տեսլականը:

Կարեն Կարապետյանը նշել է, թե շնորհակալ կլինի բոլոր գործընկերներին, ովքեր կներկայացնեն իրենց առաջարկությունները և տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս պատրաստվում է հրավիրել գործընկերներին՝ տնտեսագետներին, գործարար աշխարհի ներկայացուցիչներին, խոշոր բիզնեսի ղեկավարներին ու բոլոր նրանց, ում թեման հետաքրքիր է՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու կուտակված հարցերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել սեպտեմբերի 8-ի երեկոյան, կառավարության նիստի ընթացքում: Նույն օրը երեկոյան ՀՀԿ-ն առաջադրել է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը պիտի ստանա ԱԺ համաձայնությունը:

Կարդացեք նաև. Սերժ Սարգսյան. Նախագահի աշխատակազմից մինչև դատաիրավական համակարգ գրեթե ամենուր փոփոխություններ կլինեն

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---