Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունը մենահամերգ կտա Երևանում

Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունը մենահամերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest ամենամյա փառատոնի շրջանակում հոկտեմբերի 16-ին Գրեմմիի մրցանակակիր Ջոս Սթոունը մենահամերգ կտա Երևանում:

Կազմակերպիչն են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո» փրոդաքշնը: Համերգը կկայանա ՄՀՀ-ի համերգային դահլիճում հոկտեմբերի 16 ին ՝ ժամը 19:00-ին:

Ջոս Սթոունը բրիտանացի սոուլ/ R&B երգչուհի է: Իսկական անունը՝ Ջոսելին Իվ Սթոքեր, ծնվել է 1987 թ. ապրիլի 11-ին Անգլիայում: Նա հանրահայտ դարձավ 2003-ի վերջին, երբ թողարկեց իր առաջին մուլտիպլատինե ալբոմը՝ The Soul Sessions: Նրա երկրորդ՝ Mind, Body & Soul ալբոմը ևս մուլտիպլատինե դարձավ: Երկու ալբոմն էլ առաջադրվեց Գրեմիի 2005 մրցանակաբաշխությանը, իսկ ինքը երգչուհին նոմինացվեց «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում:

Ընդհանուր առմամբ Սթոունն ավելի քան 10 մլն ալբոմ է վաճառել ամբողջ աշխարհում, Brit Awards-ի կրկնակի դափնեկիր է, արժանացել է Գրեմիի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---