Արհեստական երկրաշարժ. Հս. Կորեան հզոր միջուկային փորձարկում է իրականացրել 9 սեպտեմբերի 2016 - 10:00 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեան իրականացրել է հերթական միջուկային փորձարկումները, որոնց հետևանքով սեյսմոլոգները Կորեական թերակղզում գրանցել են երկրակեղևի ակտիվություն: ՌԻԱ Նովոստին գրում է, որ 4.9-5.3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը ֆիքսվել է միջուկային զենքի փորձարկման համար նախատեսված հյուսիսկորեական պոլիգոնի շրջանում: Սեյսմիկ ակտիվությունն այնքան ուժեղ է եղել, որ ցնցումները զգացել են նույնիսկ Հս. Կորեայի հետ սահմանամերձ ռուսական բնակավայրերի ապրողները:Հարավային Կորեայի և Ճապոնիայի իշխանությունները վստահ են, որ ստորգետնյա ցնցումները խոշոր միջուկային փորձարկման հետևանք են: Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել Հրվ. Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն ու Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Մինչդեռ ԱՄՆ-ն, թեև տեղյակ է Կորեական թերակղզում տեղի ունեցածից, դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել: Ըստ Սեուլի` այս անգամ պայթեցված ռումբի հզորությունը կարող էր կազմել 10 կիլոտոննա, ինչը նշանակում է՝ սա Հս. Կորեայի պատմության մեջ խոշորագույն միջուկային փորձարկումն էր: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 9-ի երեկոյան Սեուլի, Տոկիոյի և Վաշինգտոնի առաջարկով կքննարկի Հս. Կորեայի միջուկային փորձարկումների հարցը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը Այդ մասին ասել է Ալեն Սիմոնյանը |