Պայթյուն սիրիական Ջարաբլուսում. Կան զոհեր

Պայթյուն սիրիական Ջարաբլուսում. Կան զոհեր

PanARMENIAN.Net - Առնվազն 5 մարդ է զոհվել սիրիական Ջարաբլուսում պայթյունի հետևանքով, որը սահմանակից է Թուրքիային: Եվս 12 մարդ վիրավորվել է: Այդ մասին հայտնել է Reusters գործակալությունը անվտանգության մարմիններում և բուժանձնակազմում սեփական աղբյուրների վրա հղումով:

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Հալեպի խնդիրը: Երկուստեք կարևորվել է Հալեպում հրադադարի հաստատման անհրաժեշտությունը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---