Yerevan Jazz Fest-2016. Աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերը մենահամերգ կտա Երևանում

Yerevan Jazz Fest-2016. Աշխարհահռչակ երգչուհի Դի Դի Բրիջուոթերը մենահամերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Yerevan Jazz Fest-2016-ի ընթացքում՝ հոկտեմբերի 13-ին, ՄՀՀ-ում համերգ կտա աշխարհահռչակ երգչուհի, ջազի դեսպանԴի Դի Բրիջուոթերը:

Իր սերնդի լավագույն ջազ երգչուհիներից մեկը՝ Դի Դի Բրիջուոթերը, Գրեմիի եռակի դափնեկիր է, արժանացել է «Թոնիի»: Ամերիկացի երգչուհին որոշ ժամանակ բնակվել է Ֆրանսիայում, որտեղ էլ որ լիովին բացահայտվել է նրա տաղանդը և որպես երգչուհի, և՝ թատրոնի դերասանուհի: 1990-ին արժանացել է Սան-Ռեմո փառատոնի գլխավոր մրցանակին: Նաև նաև աշխատել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հեռուստաշոույում:

Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնը կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում հոկտեմբերի 13–16–ը։ Կազմակերպիչները վստահեցնում են՝ փառատոնն իր ծավալով, հնչեղությամբ և մասնակիցների քանակով կգերազանցի նախորդ տարվան և կնվիրվի Գրեմիի մրցանակակիր Ջորջ Ավագյանին, որը եղել է Մայլզ Դևիսի, Լուի Արմսթրոնգի և Կիտ Ջարետի պրոդյուսերը:

Համերգներով հանդես կգան նաև աշխարհահռչակ երաժիշտներ Ջոս Սթոունը, Ալինա Ենգիբարյանն և այլոք: Հայազգի երաժիշտներից ելույթ կունենան Լևոն Մալխասյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը` Արմեն Ուսնունցի գլխավորությամբ և Արմեն Թութունջյանը (Չիկո)։

Բացի այդ հոկտեմբերի 14–ին նախատեսվում է կազմակերպել բացօթյա համերգ` հայ երաժիշտների մասնակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի ջազ ասոցիացիան և Mezzo Production–ը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---