Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 3 կին է ձերբակալվել

Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 3 կին է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում սեպտեմբերի 9-ին Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով 3 կին է ձերբակալվել:

Իրավապահ մարմինների տեսադաշտում կանայք հայտնվել են Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում գազի բալոններով բեռնված ավտոմեքենաների հայտնաբերումից հետո: Գլխավոր կասկածյալը մեքենայի սեփականատիրոջ 19-ամյա աղջիկն է: Ինչպես պարզել են քննիչները, աղջիկը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:

Ըստ ոստիկանության, նա իր երկու հանցակիցների հետ ահաբեկչություն էր ծրագրում իրականացնել Փարիզի Լիոնի կայարանում: Բոլորը ձերբակալվել են հատուկ գործողության ժամանակ Փարիզից 30 կմ հեռավորության վրա:

Ձերբակալության ժամանակ գլխավոր կասկածյալը դիամդրություն է ցույց տվել և դանակով վիրավորել է ոստիկանին: Ի պատասխան իրավապահները կրակ են բացել` ոտքից վիրավորվելով կասկածյալին: Նրան տեղափոխել են հիվանդանոց:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Բերնար Կազնյովը հայտարարել է, որ այժմ աշխատանք է տարվում նոր ահաբեկչությունները կանխելու ուղղությամբ, հայտնում է Lenta.ru-ն:

2016-ի սեպտեմբերի 2-ին Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարեց երկրում նոր ահաբեկչությունների մեծ հավանականության մասին: Մոլենսը կարծում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի թուլացման պատճառով Ֆրանսիա կվերադառնան գրոհայինների շարքերում կռված քաղաքացիները: «Մի օր մենք այդպիսի մարդկանց ներհոսքի փաստի առջև կկանգնենք Ֆրանսիայում, իրենց ընտանիքների հետ»,-զգուշացրել է դատախազը:

Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալների, այժմ Սիրիայի տարածքում և Իրաքում գրոհայինների շարքերում Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի կա: Ինչպես օգոստոսի 23-ին հայտարարել է ՆԳ նախարար Բերնար Կազնյովը, միայն մեկ ամսում հատուկ ծառայությունները ձերբակալել են 7 անձի ահաբեկչության մեղսակցության կասկածանքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---