3 մայիսի 2007 - 14:20 AMT
ԵՄ-ն ողջունում է Թուրքիայի որոշումը վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին
Եվրամիությունը ողջունել է Թուրքիայի իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության որոշումը հունիսին վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու եւ այդպիսով երկրում ահագնացող քաղաքական ճգնաժամը կասեցնելու մասին: Ընդ որում Եվրահանձնաժողովը զգուշացրել է Թուրքիային, որ ԵՄ-ին անդամակցելու նրա շանսերը կնվազեն, եթե նա չկարողանա երաշխավորել քաղաքացիական ազատությունների պաշտպանությունը երկրում: Անցյալ շաբաթ ԵՄ-ն կոչ էր արել թուրք զինվորականներին ձեռնպահ մնալ քաղաքականությանը միջամտելուց: Թուրքական բանակը հասկացրեց, որ չի համաձայնվի նախագահի պաշտոնում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության թեկնածու, ներկայիս արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ընտրությանը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: