Արցախի Արիավան նոր գյուղում 50 ընտանիք կապրի

Արցախի Արիավան նոր գյուղում 50 ընտանիք կապրի

PanARMENIAN.Net - Արցախի անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ Արիավան գյուղը պաշտոնապես սկսել է ապրել կենսունակ համայնքային կյանքով:

Նոր գյուղում բնակարան է ստացել 25 ընտանիք, իսկ 25 ընտանիք ևս տուն կստանան մինչև տարեվերջ:

Համայնքի պաշտոնական բացման արարողությունը տեղի էր ունեցավ սեպտեմբերի 3-ին:Հյուրերի շարքում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու վարչապետ Արա Հարությունյանը, ինչպես նաև Արիավան համայնքի բնակիչները: Միջոցառման ժամանակ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն իր օրհնությունը տվեց ընտանիքներին ու նոր բնակիչներին:

Արիավանի շինարարությունը մեկնարկել է 2014թ-ին ARI ընկերությունների խմբի ներդրումների ու ԼՂՀ կառավարության միջև համագործակցության շնորհիվ: Համայնքը տարածվում է Աղավնու գետի ափերին:

Բաղկացած է 50 առանձնատնից՝ լիովին ապահովված ջրամատակարարմամբ ու էլեկտրաէներգիայով: Գտնվելով Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական կենսական հանգույց հանդիսացող Քաշաթաղի շրջանում՝ այն գյուղական կայուն համայնք դառնալու ներուժ ունի ՝ իր բերրի հողատարածքների ու ջանասեր բնակչության շնորհիվ:

ARI-ն ձեռնամուխ է եղել Քաշաթաղ ու Նոր Շահումյան շրջանների վերականգնմանը՝ վերաբնակեցման, ինչպես նաև գյուղատնտեսական ու բնակարանային նախագծերում ներդրումներ կատարելով: Համայնքաշինության ոլորտում վեցամյա գործունեության ընթացքում ARI-ն ամուր կապեր է հաստատել տեղի կառավարական մարմինների հետ՝ սփյուռքահայերին հնարավորություն ընձեռելով վերահաստատել հայրենիքի հետ կապը, իսկ կարիքավոր գյուղացիներին ապահովելով աշխատանքով ու ապաստանով:

«Արիավանի կառուցման գործում կարևոր դեր են ունեցել Արցախի կառավարության աջակցությունն ու նվիրումը, նեդնողների վճռականությունն ու տեղացիների վստահությունը: ARI-ն պարտավորվում է բազմապատկել Արցախի տնտեսական զարգացմանն ու խաղաղության կերտմանն ուղղված ջանքերը»,- ասել է ARI-ի գլխավոր տնօրեն Ստեփան Տեր-Պետրոսյանը:

ARI-ն սատարում է ոչ միայն համայնքաշինությանը, այլև բիզնեսի զարգացմանը միտված գաղափարի խթանմանը, ինչի շնորհիվ տեղացիների ձեռնարկատիրական ոգին, ինչպես նաև ներդնողների օժանդակությունը նշանակալից արդյունք են ունենում: 2011թ-ից ի վեր ARI-ն իրականացնում է միկրոֆինանսավորման նախագիծ, որը մատչելի փոքրածավալ վարկեր է տրամադրում տեղացի գյուղացիներն՝ իրենց գյուղատնտեսական ներուժն ու ագրոբիզնեսը զարգացնելու համար:

ARI-ի ներդրումային ոլորտներն են հողագործությունն ու անասնապահությունը՝ նպատակ ունենալով շրջանը վերածելու գյուղատնտեսական հանգույցի: Մինչ օրս ARI-ի ներդրումները կազմում են ավելի քան 4.0 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Նախագիծը խթանել է բնակչության բարեկեցությունը: Բնակչությունն այս շրջանում աճել է շուրջ 24%-ով: 2010-ին ARI-ն ուներ ընդամենը 16 բաժնետեր, իսկ ներկայումս այն վերաճել է Սփյուռի տարբեր երկրներից 180 բաժնետերից բաղկացած հզոր համայնքի: Բնակչության աճն ու բարգավաճումը ռազմավարական տեսանկյունից կարևոր այս շրջանում ARI-ի հիմնական առաքելությունն է:

ARI-ն հիմնադրվել է 2009թ-ին՝ Քաշաթաղ և Նոր Շահումյան շրջաններում հայ փախստականներին ապաստան տրամադրելու նպատակով: ARI-ի նպատակն է վերաբնակեցնել Քաշաթաղը՝ Արցախը Հայաստանին կապող ռազմավարական շրջանը: ARI-ն կարևորագույն բիզնես նախաձեռնություն է, որը բալանսավորում է ներդրումային հնարավորությունները՝ կենսական սոցիալական դեր կատարելուն հետ մեկնտեղ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---