Մերձդնեստրի նախագահը ՌԴ-ին միանալու նախապատրաստման մասին հրամանագիր է ստորագրել

Մերձդնեստրի նախագահը ՌԴ-ին միանալու նախապատրաստման մասին հրամանագիր է ստորագրել

PanARMENIAN.Net - Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանին միանալու նախապատրաստման մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Մերձդնեստրի ղեկավարի կայքում:

Հրամանագիրը ստորագրվել է կյանքի կոչելու համար 2006թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած հանրապետական հանրաքվեի արդյունքները: Նորմատիվ ակտն անհրաժեշտ է կատարելու համար «ՌԴ-ին ազատ միանալու Մերձդնեստրի ժողովրդի կամքը»:

Առաջնային հարցերի թվում Շևչուկն անվանել է իրավական համակարգի նույնականացումը ՌԴ օրենսդրության հետ: Կառավարությունը 2-շաբաթյա ժամկետում պետք է հատուկ հանձնաժողով ստեղծի, իսկ մինչև նոյեմբերի 1-ը Մերձդնեստրի նախագահին կներկայացվի օրենսդրությունների ներդաշնակեցման հստակ պլանը:

Իր հերթին Մոլդովայի կառավարությանը կից Վերաինտեգրման բյուրոն Շևչուկի հրամանագիրը անվավեր է ճանաչել: Մերձդնեստրն անկախություն հռչակեց 1990-ականների սկզբին: ՌԴ-ն տնտեսապես աջակցում է հանրապետությանը: Միևնույն ժամանակ այդ տարածքի պատկանելությունը Մոլդովային ՌԴ-ն մինչ օրս պաշտոնապես չի վիճարկել:

2006-ի սեպտեմբերին Մերձդնեստրում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում ընտրողների մեծ մասը սատարեց անկախացման կուրսին` հետագայում ՌԴ-ին միանալու հեռանկարով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---