Ադրբեջանի և Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

Ադրբեջանի և Բրիտանիայի պաշտպանության նախարարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը

PanARMENIAN.Net - Այցով Լոնդոնում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆալլոնի հետ,:

Ադրբեջանի պաշտպանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարների մակարդակով առաջին անգամ կազմակերպված պաշտոնական հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր, կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի վերաբերյալ:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության վերաբերյալ, քննարկել են համագործակցության հետագա հեռանկարները:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողովում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---