Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի մի հատվածը սեպտեմբերի 14-ից կփակվի

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի մի հատվածը սեպտեմբերի 14-ից կփակվի

PanARMENIAN.Net - Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016-ի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08:00-ից, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Վանաձոր - Թումանյան հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1. Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝

- Երևան - Սևան - Իջևան (Մ-4) , Ոսկեպար - Նոյեմբերյան - Բագրատաշեն - Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:

-Երևան - Սպիտակ - Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2. Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.

- Վանաձոր - Ստեփանավան - Ագարակ - Կողես - Այգեհատ - Օձուն - Ալավերդի - Վրաստանի սահման,

- Վանաձոր - Դսեղ - Մարց - Թումանյան ճանապարհահատվածներով։

3. Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա - Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագրով շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում: Ծրագիրն իրագործվում է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի 101 մլն եվրո վարկով:

Մ- 6 ճանապարհն անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքով, ավելի քան 167 հազար մարդ ընդհանուր բնակչությամբ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:

Ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն: Կնորոգվեն նաև ճանապարհին գտնվող թունելները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---