Մխիթարյանը կհասցնի վերականգնվել մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը

Մխիթարյանը կհասցնի վերականգնվել մինչև «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա մասնակցել անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հանդիպմանը «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այդ մասին հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հայտնում է championat.com-ը:

Օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որի հետևանքով չկարողացավ շարունակել հանդիպումը։

«Մանչեսթեր Յունայթեդում» վնասվածքով խաղացողներ չկան: Մխիթարյանը կարող է խաղալ «Սիթիի» հետ: Ես չեմ ասում, թե Հենրիխը կարող է մարզադաշտում անցկացնել 90 րոպե, սակայն նա պատրաստ է օգնել թիմին»,-մեջբերել է Մոուրինյոյի խոսքը Mirror-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---