Կոնգրեսականները հրաժարվել են հավանություն տալ Եվրոպայում ՀՀՊ տեղակայման ծախսերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ռազմավարական սպառազինության ենթակոմիտեն հրաժարվել է հավանություն տալ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգի տարրերի տեղակայման ծախսերին: Ենթակոմիտեն միաձայն դեմ եղավ 160 մլն դոլար կազմող ծախսերին, ուղղված Լեհաստանում հրթիռների տեղակայմանը, հաղորդում է Լենտա.ռու-ն, հղում անելով The Financial Times-ին:



Ավելի վաղ այս տարի Ջ.Բուշը խնդրել էր Կոնգրեսին հաստատել Եվրոպայում

ՀՀՊ տարրերի տեղակայմանն ուղղված 310 մլն դոլարի ֆինանսավորումը: Բացի Լեհաստանում տասը հրթիռների տեղակայումից, այդ ծրագիրը նախատեսում է նաեւ ՌԼԿ-ի կառուցում Չեխիայի տարածքում: Ծախսերի քննարկումը դեռեւս չի ավարտվել, հավանություն կարող է տալ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ամբողջական կազմը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---