28 հոկտեմբերի 2002 - 20:52 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԿ ՔԱՂԱՔԱՑԻ
Ահաբեկչական գործողության արդյունքում Մոսկվայի Թատերական կենտրոնում, որտեղ չեչեն մահապարտները պատանդ էին պահում ավելի քան 700 հոգու, զոհվել է Հայաստանի մեկ քաղաքացի` Մյասնիկ Զաքարյանը: Այդ մասին հաղորդել է «Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը: Նախնական տվյալներով, ահաբեկչության զոհ են դարձել 7 օտարերկրյա քաղաքացի` Ավստրիայից, Հայաստանից, Ղազախստանից, Նիդերլանդներից, Բելառուսից, Ուկրաինայից:Մոսկվայի հիվանդանոցներում դեռեւս մնում են երկու հայ, որոնցից մեկը` Արմեն Առաքելյանը Հայաստանի քաղաքացի է, իսկ մյուսը` Կարեն Հայրապետյանը Ռուսաստանի քաղաքացի: Նախկին պատանդների առողջական վիճակը բժիշկները գնահատում են որպես բավարար, սակայն երբ նրանց դուրս կգրեն դեռեւս անհայտ է: Տուժածներին արդեն այցելել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: