ՊՊԾ գնդում պատանդված բուժաշխատողները պարգևատրվել են

ՊՊԾ գնդում պատանդված բուժաշխատողները պարգևատրվել են

PanARMENIAN.Net - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» խորագրով տոնական միջոցառմանը պարգևատրվել են հուլիսյան դեպքերի ժամանակ ՊՊԾ գնդում «Սասնա ծռեր» զինյալների կողմից պահվող բուժքույր Մալինա Մարգարյանն ու բժիշկ Սալվադոր Խեչոյանը։

Մարգարյանն ԱԺ-ից է պարգևատրում ստացել, Խեչոյանը՝ կառավարությունից՝ անձնուրաց աշխատանքի համար, գրում է Ա1+-ը։

«Սասնա ծռեր» խմբի կողմից «Շտապօգնության» 4 բժիշկ պատանդ էին վերցվել հուլիսի 27-ին: Երկու բուժաշխատողը դուրս են եկել գնդի տարածքից հուլիսի 31-ին. նրանք են Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Ավելի վաղ «Սասնա ծռերն» ազատ էին արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին, իսկ հուլիսի 29-ին գնդի տարածքից հեռացել էր Սալվադոր Խեչոյանը:

 Ուշագրավ
Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ
Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ
Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։
Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով