Օհանյան. Եթե Արցախի ժողովրդին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք

Օհանյան. Եթե Արցախի ժողովրդին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք

PanARMENIAN.Net - Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող հանդիպումներից ակնկալում ենք հակամարտության միայն ու միայն խաղաղ կարգավորում: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով ակնկալիքներին ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ ընթացող քննարկումներից, հայտնում է Tert.am-ը:

«Կարծում եմ, որ մեր դիվանագիտության համար պատասխանատու են համապատասխան կառույցներ, որոնք խորությամբ տիրապետում են բանակցային ողջ գործընթացին, հանդիպումներին: Մեր ակնկալիքը մեկն է, որ մեր կողմից առաջադրված տարբերակը կատարվի, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը լուծվի միայն ու միայն քաղաքական, խաղաղ պայմաններում, երկխոսության միջոցով, փոխադարձ համաձայնությունների ու ամենակարևորը՝ վստահության մթնոլորտի ձևավորման շրջանակներում»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե խոսվում է հակամարտությունը հողերի հանձման միջոցով կարգավորելու մասին` Սեյրան Օհանյանն ասել է, որ որոշումները պետք է համապարփակ լինեն, դա ձևավորվում է բանակցային գործընթացի շրջանակներում:

«Այս իրականության մեջ, երբ դժվար է հակառակորդի հետ լեզու գտնելը, մանավանդ՝ քառօրյա պատերազմից հետո, սադրանքների մասշտաբների մեծացման արդյունքում շփման գծում վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ մերժումը շարունակվում է: Ինչը հնարավորություն է տալիս մեզ ասելու, որ մինչև չլինի վստահության մթնոլորտը, չենք կարող խոսել փոխադարձ համաձայնությունների մասին: Եթե Արցախի ժողովրդին, Արցախին մի բան պատահի, յուրաքանչյուր թիզ հողի համար մենք պայքարելու ենք»,– վստահեցրել է նա:

Սեյրան Օհանյանը նաև ասել է, որ վերջին ժամանակահատվածում առաջին գծում լարվածության միտումներ չկան, կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը «մի քիչ ավել, մի քիչ պակաս կատարվում է»: Նախարարի խոսքով՝ ծանր զինտեխնիկա չի կիրառվում, անհրաժեշտ դեպքում ԼՂ պաշտպանության բանակը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում:

Սեպտեմբերի 2-ին հայկական մամուլը տեղեկություն էր տարածել, որ հնարավոր է ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում կազմակերպվի` սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցության շրջանակում, սակայն, այդ լուրերը չհաստատվեցին: 1994-95թթ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարի պայմանագրից հետո Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև երկկողմ, ուղիղ հանդիպում չի եղել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---