Արարատ Խանդոյանը դադարեցրել է հացադուլը10 սեպտեմբերի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - 4 օր հացադուլի մեջ գտնվելուց հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ կալանավորված Արարատ Խանդոյանը, դադարեցրել է հացադուլը: Նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը տեղեկացրել է, որ Խանդոյանը հացադուլը դադարեցրել է պաշտպանների և կնոջ հորդորներից հետո, գրում է Ա1+-ը: «Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ստացել է բեկորային և հրազենային վիրավորումներ, հեռացված է ձախ երիկամը, փայծաղը, լյարդի մի մասը: Այս պայմաններում նրան չի կարելի մնալ հացադուլի մեջ»,- ասել է պաշտպանը: Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 21-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո գործը կուղարկվի դատարան: Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ Արարատ Խանդոյանի խափանման միջոցը ևս մեկ ամսով երկարացնելու համար: Միջնորդության քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |