Սիրիայում թուրքական ևս մեկ տանկ է խոցվել

Սիրիայում թուրքական ևս մեկ տանկ է խոցվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ի առավոտյան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) Սիրիայի հյուսիսային Թալ Ալ շրջանում խոցել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող 1 մարտական տանկ: Տանկի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է, 1 զինվոր՝ վիրավորվել։

Թուրքական տանկը խոցվել է ԻՊ-ի և «Սիրիայի Ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման միջև տեղի ունեցած բախումների ժամանակ, թուրքական Enaktifhaber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը։

Թուրքական կողմը Սիրիայի տարածքում իրականացնում է «Եփրատի վահան» գործողությունը, որի շրջանակում աջակցում է «Սիրիայի Ազատ բանակին»:Մինչ այժմ «Եփրատի վահան» գործողության ընթացքում զոհվել է 7 թուրք զինվոր:

Օգոստոսի 24-ից թուրքական ԶՈՒ կողմից Սիրիայի տարածքում սկսած «Եփրատի վահան» գործողության ընթացքում վերոնշյալից զատ, ևս մի քանի թուրքական տանկեր էին խոցվել: Մասնավորապես օգոստոսի 31-ին ԻՊ-ն ոչնչացրել էր 1, իսկ սեպտեմբերի 6-ին ևս 2 տանկ, որի հետևանքով զոհվել էր 3 զինվոր, ևս 4-ը՝ վիրավորվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---