«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ծրագիր ունեն

«Վրացական երազանք»-ի նախընտրական խոստումները. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ծրագիր ունեն

PanARMENIAN.Net - «Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագիրն ու պատգամավորների թեկնածուների ամբողջական ցուցակը: Ներկայացված 155 հոգանոց ցուցակում հավասար ներկայացաված են հայ և ադրբեջանցի թեկնածուները՝ 3 հայ և 3 ադրբեջանցի, տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը:

Նշվում է, որ հայ 3 թեկնածուներից միայն մեկն է՝ Հենզել Մկոյանը, ներկայացված որպես մեծամասնական թեկնածու, իսկ մնացած երկուսը համամասնական ցուցակի՝ 19-րդ (Ռուսլան Պողոսյան) և 23-րդ (Սամվել Մանուկյան) հորիզոնականներն են զբաղեցնում:

Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները:

Ինչ վերաբերում է նախընտրական ծրագրին՝ 64 էջից բաղկացած ծավալուն տեքստում հիշատակված են նաև ազգային փոքրամասնությունները:

«Սակայն, ինչքանով է կուսակցության տեսությունը արտացոլում փոքրամասնությունների առջև ծառացած մարտահրավերներին և հնարավոր է արդյոք առաջարկված տեքստ-խոստումը համարել երաշխիք այս մարտահրավերների լուծմանը, այս հարցին հենց ընտրողներն էլ պատասխան թող տան: Առանց որևէ մեկնաբանությամբ հարգելի ընթերցողի ուշադրության են հրավիրում «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրում տեղ գտած, ազգային փոքրամասնությունների մասին քաղվածքներ», - ասված է հայ համայնքի հաղորդագրությում:

Ի՞նչ արվեց

«Իշխանությունը կարևոր քայլեր ձեռնարկեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանման ու նրանց քաղաքացիական ինտեգրումն ապահովելու համար: 2015-ին կառավարությունը հաստատեց «Քաղաքացիական հավասարության և ինտեգրման պետական ռազմավարություն ու 2015-2020թթ. Գործողության ծրագիրը», որը հիմնված է լավագույն պրակտիկայի և փորձի վրա, ինչպես նաև սահմանազատվեց առկա կարիքների և մարտահրավերների դեմ արդյունավետ գործելու մեքանիզմները»:

Որպես կարևոր առաջնություն համարվեց որակյալ կրթության մատչելիությունը: Մշակվեց ազգային փոքրամասնությունների կրթության քաղաքական փաստաթուղթը նախադպրոցական, միջնակարգ, մասնագիտական ու բարձրագույն կրթական մակարդակների համար: Իրականացվում է վրաց լեզվի ուսուցման հատուկ ծրագրեր ինչպես համալսարաններում սովորել ցանկացողների, այնպես էլ մասնագիտական կրթություն ստացողների համար:

Ավելի շատ ուշադրություն դարձվեց սակավաթիվ էթնիկ խմբերին, նրանց մշակութային ինքնությանն ու կարիքներին:Պետության կողմից անցկացվող քաղաքականության հետևանքով բարձրացվեց ազգային փոքրամասնությունների պետական լեզվի ուսուցման որակի արդյունավետությունը: Իրականացվում են ծրագրեր, որոնց շրջանակում մոտ 90 դպրոցում գործում են վրաց լեզվի խմբակներ, որից 2600-ից ավելի աշակերտ, մոտ 500 ուսուցիչ և 400-ից ավելի տեղական համայնքների անդամ է օգտվում: Վրաց լեզվի 78 ուսուցիչ գործուղման է ուղարկված Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի և Կախեթիի ոչ վրացալեզու դպրոցներ»:

«Ձեռնարկվեցին կարևոր քայլեր կրոնական միությունների գույքային իրավունքների վերականգման ուղղությամբ»:

Ի՞նչ կարվի ապագայում

«Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանմանն ու ապահովագրման համար կիրականացվի «Քաղաքացիական հավասարության և ինտեգրման 2015-2020թթ. գործողության ծրագիրը»: Նշված ծրագիրը նպատակ է հետապնդում առաջիկա տարիների ընթացքում արդյունավետ քայլեր ձեռնարկել, որպեսզի Վրաստանի ամեն քաղաքացի, անկախ նրա ազգային պատկանելիության, ունենա հնարավորություն լիակատար ներգրավվելու հասարակության կյանքի ամեն ոլորտում, երկրի տնտեսական զարգացմանը, քաղաքական ու քաղաքացաիական գործընթացներում:

Համապատասխան գերտնտեսչւոթյունների համակարգված աշխատանքի արդյունքում, այդ թվում քաղաքացիական ինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովի շրջանակներում, կաքտիվանան մանրամասն արված ամենամյա ծրագրի իրագործելուն ուղղված ջանքերը:

Հատկապես հեռանկարային կլինի պետական լեզվի իմացության մակարդակի բարելավումը, որը հաճախ խոչընդոտ է առաջացնում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին լիարժեք ներգրավելու համար: Համապատասխանաբար կավելանա պետական լեզվի ուսուցման ծրագրերի արդյունավետությունը, պետական լեզվի ծրագրերի հասանելիությունը կընդլայնվի նաև ուսումնական գործընթացից դուրս:

Ապահովված կլինի վրաց լեզվի պայմանական ուսուցումը հանրային սեկտորում աշխատող ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար:

Ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում կբարելավվի վարչական գործավարության փաստաթղթերի և հանրային սպասարկման հասանելիության որակը:

Կրթության ռազմավարական փաստաթղթի համաձայն կձեռնարկվի արդյունավետ քայլեր և զգալիորեն կբարելավի որակով կրթության հասանելիությունը կրթության ամեն ոլորտներում:

Կբարելավի մամուլի ու տեղեկության առկայությունը և, համապատասխանաբար, ազգային փոքրամասնությունների երկրի միասնական տեղեկատվական դաշտում ներգրավումը, ինչը հաջող քաղաքական ինտեգրման գործընթացի նախապայմաններից է:

Ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում կշարունակվի ենթակառույցների, սոցիալ և տնտեսական հնարավորությունների զարգացումը, այդ թվում կառավարության համապատասխան ծրագրերի և ծառայությունների մասին նրանց համար ամբողջական տեղեկության հասանելի լեզվով առկայությունը:

Ապահովված կլինի ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանումն ու զարգացման հնարավորությունները, հանդուրժողականության խրախուսումն ամբողջ հասարակության մեջ»:

«Նրա համար, որ հարգելի ընթերցող-ընտրողն ունենա ամբողջական պատկեր նշված քաղաքական ուժի ազգային փոքրամասնությունների հարցերով քաղաքականության վերաբերյալ, հաջորդ հոդվածում կներկայացնենք այն ծրագրային խոստումները, որոնք «Վրացական երազանք»-ը դեռ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ էր խոստացել: Եվ այսպես կներկայացնենք ընտրություններում մասնակից բոլոր հիմնական խաղացողների տեսությունը: Նպատակը մեկն է, բացահայտենք ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների լուծման տեսակետից ինչով են տարբերվում իրարից քաղաքական կուսակցությունները», - նշում է համայքնը:

Կարդացեք նաև՝ Ախալքալաքը զրկվել է օրենսդրական մարմնում օրինական ներկայացուցիչ ունենալու իրավունքից

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---