Էրդողան. ՔԱԿ-ը փորձում է խանգարել Թուրքիայի ԶՈւ գործողությանը Սիրիայում

Էրդողան. ՔԱԿ-ը փորձում է խանգարել Թուրքիայի ԶՈւ գործողությանը Սիրիայում

PanARMENIAN.Net - Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալ խմբավորումներն ակտիվացրել են իրենց գործունեությունը` խանգարելու համար «Եփրատի վահան» գործողությանը, որն անցկացնում են թուրքական ԶՈւ ստորաբաժանումները Սիրիայի հյուսիսում: Այդ մասին ավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրավոր հայտարարության մեջ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

«Մենք տեսանք, որ ՔԱԿ-ն ակտիվացրել է իր գործունեությունը հուլիսի 15-ից հետո, երբ տեղի ունեցավ հեղաշրջման փորձը: Այդ գործողությունները, որոնց նպատակն է խանգարել թուրքական զինուժի գործողություններին Սիրիայում, շարունակվում են, չնայած ամենալուրջ կորուստներին, որ երբևէ կրել է այդ կազմակերպությունն իր պատմության մեջ: Սակայն ՔԱԿ-ը չի հասնի հաջողության, այդ կազմակերպությանն արդեն բացահայտ դեմ է դուրս գալիս նաև ժողովուրդը»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Թուրքիայի նախագահի կայքում:

Նշվում է, որ «Թուրքիայի կառավարության պարտքն է» ոչնչացնել «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում, որպեսզի այն այլևս չսպառնա Թուրքիային: «Եփրատի վահան» գործողությունը միայն առաջին քայլն է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Քրդերն ի պատասխան հայտարարել էին, որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ Թուրքիան չեն կարող պնդել, որ YPG-ն հետ քաշվի Եփրատի արևմտյան ափից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---