ԵՄ առաջնորդները Բրատիսլավայում կքննարկեն քաղաքականությունը պաշտպանության ոլորտում

ԵՄ առաջնորդները Բրատիսլավայում կքննարկեն քաղաքականությունը պաշտպանության ոլորտում

PanARMENIAN.Net - Եվրամիության առաջնորդները սեպտեմբերի 16-ին կայանալիք Բրատիսլավայի հանդիպմանը կքննարկեն Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունը` պաշտպանության ոլորտում ԵՄ քաղաքականության մասին: Այդ մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը Բրյուսելում:

«Ակնկալվում է, որ ԵՄ առաջիկա գագաթնաժողովը Բրատիսլավայում կքննարկի Ֆրանսիայի և Գերմանիայի ՊՆ ղեկավարների համատեղ նախաձեռնությունը»,-ասել է գործակալության ղեկավարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ժան Իվ Լե Դրիանը և Ուրսուլա ֆոն դեր Լյաենը նամակ են հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար ֆեդերիկա Մոգերինիին, որտեղ առանձնացնում են 3 կոնկրետ առաջարկ:

Ըստ Figaro-ի, նրանք առաջարկում են պարզեցնել անվտանգության և պաշտպանության ԵՄ ընդհանուր քաղաքականության շրջանակում արտոնված գործողությունների մեկնարկը, նոր խթան հաղորդել արդեն ընդունված, բայց դեռ չիրականացված որոշումներին, հաստատել ԵՄ ռազմավարական ինքնավարությունը արդյունաբերության և տեխնոլոգիաների ոլորտում «ուժեղ, մրցունակ և նորարարական» համագործակցության շնորհիվ:

Ըստ Süddeutsche Zeitung-ի, այդ առաջարակները, մասնավորապես, նախատեսում են ԵՄ քաղաքացիական և ռազմական գործողությունների հրամանատարության միացյալ շտաբի ստեղծում, արբանյակային դիտարկման ընդհանուր համակարգի ստեղծում և լոգիստիկ ու ռազմաբժշկական ռեսուրսների փոխանակում:

Բրատիսլավայի հանդիպումը կանցնի առանց Մեծ Բրիտանիայի, որը նախկինում դեմ էր ՆԱՏՕ-ին կրկնօրինակող ԵՄ զինված ուժերի կամ հրամանատարական կառույցների ստեղծմանն ուղղված ցանկացած քայլի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---