Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը մնում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի հակասությունների աղբյուրը

PanARMENIAN.Net - Աճող մեկուսացման պայմաններում, որում հայտնվել են Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդները, Աշխարհում կրոնների ազատության հանձնաժողովը (USCIRF)` Կոնգրեսի կողմից ստեղծված կառավարական մարմինը, նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակվող հերքումը մնում է Թուրքիայի ու ԱՄՆ-ի հարաբերություններում առկա հակասությունների աղբյուրը: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Հանձնաժողովն իր տեսակետն է ներկայացրել` որպես ԱՄՆ Պետդեպարտամենտի կրոնների ազատության վերաբերյալ տարեկան զեկույցի մի մաս, որն անցյալ շաբաթ ներկայացվել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին:



«Մենք բավարարված ենք Կրոնների ազատության հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով եւ նրանով, որ դրա անդամները անդրադարձել են Թուրքիայի կողմից մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության հերքմանը: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Հրանտ Դինքի սպանության եւ թուրքական կառավարության կողմից Թուրքիայի հայերի եւ այլ քրիստոնեական համայնքների բռնության ու ահաբեկման այլ ձեւերի հարցով Հանձնաժողովի փաստաթղթերը»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Հանձնաժողովի տեքստում մեծ տեղ է հատկացված հայ լրագրող Հրանտ Դինքի վայրենի սպանությանը, որը կատարվել է Ստամբուլում: Նա նաեւ դատապարտված է եղել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով այն բանի համար, որ բացեիբաց խոսում էր Հայոց ցեղասպանության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---