«Գահերի խաղին» ռազմական փորձով դերասան է պետք զանգվածային տեսարանների համար

«Գահերի խաղին» ռազմական փորձով դերասան է պետք զանգվածային տեսարանների համար

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի հեղինակները զանգվածային տեսարանների քասթինգ են հայտարարել Իսպանիայում, որտեղ անցնելու են 7-րդ եթերաշրջանի նկարահանումները: Մասնավորապես, պրոդյուսերները որոնում են լավ ֆիզիկական վիճակում գտնվող 18-50 տարեկան նիհար տղամարդկանց, ցանկալի է մարտական փորձով: Քասթինգին մասնակցել ցանկացողներին զգուշացրել են, որ նրանք պետք է պատրաստ լինեն անհրաժշետության դեպքում մորուք և բեղեր աճեցնել:

Միևնույն ժամանակ հայտարարվել է նույն տարիքի կնոջ քասթինգ, սակայն նրանց համար բանակային փորձը պարտադիր չէ: Կանանց պահանջարկը նախագծում տղամարդկանցից 4 անգամ պակաս է: Ընդ որում սերիալին հարկավոր են միայն երկար մազերով կանայք: Ընդհանուր առմամբ «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում մոտ 3000 ստատիստ կմասնակցի, հայտնում է Lenta.ռու-ն:

Նկարահանումները կանցնեն Իսպանիայում նոյեմբերի 14-15-ը: Այժմ նկարահանող խումբն աշխատում է Հյուսիսային Իռլանդիայում:

«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանը մեկնարկում է հեռուստատեսությունում 2017-ի ամռանը: Այն կրճատվել է և բաղկացած կլինի 7 սերիայից 10-ի փոխարեն:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառցի ու Հրի երկը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---