CRRC. ՀՀ բնակիչների վստահությունը նախագահի հանդեպ նվազում է, բանակի հանդեպ` աճում

CRRC. ՀՀ  բնակիչների վստահությունը նախագահի հանդեպ նվազում է, բանակի հանդեպ` աճում

PanARMENIAN.Net - Հայաստանի ժողովրդի վստահության վարկանիշը ՀՀ նախագահի հանդեպ կտրուկ նվազել է` 2011-ին 36%-ից մինչև 2015-ին 16 %: Նման տվյալներ է հրապարակել Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (CRRC):

Բացի այդ, CRRC-ը կազմել է նաև ՀՀ բնակիչների վստահության վարկանիշը իշխանության այլ մարմինների, ինչպես նաև բանակի, առողջապահության ոլորտի և կրթության հանդեպ:

Այսպիսով` ամենալավ ցուցանիշն ունի բանակը, որի հանդեպ քաղաքացիների վստահությունը միայն աճել է: Եթե 2011-ին այդ ցուցանիշը 66% էր, ապա 2015-ին` այն արդեն 78% էր:

CRRC-ի զեկույցի մյուս կետերում Հայաստանի ցուցանիշների մասով այլ աճ չկա:

Հայերի վերաբերմունքը ՀՀ կառավարության հանդեպ միայն վատթարացել է. 2011-ին կառավարության հանդեպ ժողովրդի վստահությունը 28% էր, իսկ 2013-2015-ին` 14%: Վստահությունը ԱԺ հանդեպ 2011-ին 24% էր, իսկ 2015-ին` 12%:

Մի փոքր ավելի բարվոք է վիճակը ՏԻՄ դեպքում`2011-ին նրանց վարկանիշը 40% էր, 2015-ին`34%:

Ամենակայուն ցուցանիշն ունի ՀՀ ոստիկանությունը, որի հանդեպ քաղաքացիների վերաբերմունքը 5 տարի շարունակ չի փոխվել` 2011-ին այդ կառույցի հանդեպ վստահության մակարդակը 31% էր, իսկ 2015-ին` 29%:

Մեծ չէ փոփոխությունը նաև առողջապահության և կրթության ոլորտներում. 2011-ին վստահության մակարդակը նրանց հանդեպ կազմել է համապատասխանաբար 50% և 49%, իսկ 2015-ին` 42% և 44% համապատասխանաբար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---