Ուդի ամերիկահայ վարպետ Արա Դինքչյանը՝ Նյու Յորքի İstanbulive փառատոնի հյուր

Ուդի ամերիկահայ վարպետ Արա Դինքչյանը՝  Նյու Յորքի İstanbulive փառատոնի հյուր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Նյու Յորքում կկայանա İstanbulive երաժշտական փառատոնը, որը կազմակերպվում է արդեն յոթերորդ անգամ: 2016-ին Թուրքիայի մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպված փառատոնին կմասնակցեն Taksim տրիոն, հայտնի թուրք դաշնակահար Թուլուգ Թիրփան և երգչուհի Զառան:

Փառատոնի հատուկ հյուրերն են ամերիկահայ անվանի երաժիշտ, երգահան, ուդի վարպետ Արա Դինքչյանը և հույն երաժիշտ Ռեբեթ Ասքերը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Արա Դինքչյանը ծնվել է 1958թ. ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում՝ արմատներով դիարբեքիրից է: Հայրը՝ Օնիկ Դինքչյանը, հայտնի է եղել որպես եկեղեցական երգչախմբի մեներգիչ և ժողովրդական երաժշտության վարպետ:

Արա Դինքչյանն առաջին անգամ բեմ է բարձրացել 5 տարեկան հասակում՝ 1964թ. Նյու Յորքում կազմակերպված համաշխարհային տոնավաճառի ժամանակ՝ ներկայանալով հարվածային գործիքներով:Մեկ այլ անվանի ամերիկահայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ 1986թ. հիմնել է Night Ark էթնո-ջազային խումբը:

Նա իր մտերիմ ընկեր, կոմպոզիտոր, գործիքավորող Օննո Թունջի Հովհաննես Թունջբոյաջյան) միջոցով առնչվել և համագործակցել է մի շարք թուրք երաժիշտների հետ: Մասնավորապես հայտնի են թուրք երգչուհի Սեզան Աքսուի Dinata, Vazgeçtim և Ահմեթ Քայայի Ağladıkça երգերը, որոնց հեղինակը Արա Դինքչյանն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---