Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ կարևոր խաղին

Մխիթարյանը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ կարևոր խաղին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Ջեսսի Լինգարդը չեն մասնակցի անգլիական ակումբի մյուս կարևոր խաղին: Այդ մասին հայտարարել է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, հայտնում է Irish Mirror-ը:

Արձագանքելով «Մանչեսթեր Սիթիին» 1:2 հաշվով պարտվելու վերաբերյալ դիտարկմանը` Մոուրինյոն ասել է, որ հաջորդ խաղին թիմի որոշ անդամներ չեն մասնակցի:

Սակայն մարզիչը հավելել է, որ մտադիր չէ եզրահանգումներ անել այդ պարտությունից հետո, վճռական գործոնը հետագա որոշումների համար շարունակում է մնալ ֆուտբոլիստների խաղը: Միայն այդպես, ըստ Մոուրիյոյի, հնարավոր կլինի ճիշտ որոշումներ կայացնել:

Նա նշել է, որ խաղացողներից ոմանք, հատկապես նորեկները, այդ թվում Մխիթարյանն ու Լինգարդը, ապշել էին դերբիի մասշտաբներից:

«Այսպես ասենք. օրինակ, Մխիթարյանը, քանի մեծ խաղի է մասնակցել: Ջեսսին քանի անգամ է մասնակցել»,-ասել է Մորուրինյոն:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»հանդիպումը կայացել է սեպտեմբերի 10` ավարտվելով 1:2 հաշվով «Մանչեսթեր Յունայթեդի» պարտությամբ:

Հուլիսի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին որպես ակումբի նոր խաղացող: «Հպարտ եմ միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», իմ երազանքն իրականացավ: Ոգևորված եմ, որ հանդես եմ գալու նման հարուստ պատմությամբ ակումբում, հույս ունեմ, եր երկար եմ նրա մասը կազմելու: Շնորհակալ եմ Ժոզե Մոուրինյոյին և ակումբին ինձ ընտրելու համար», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդը» €42 մլն է վճարել Մխիթարյանի համար, ինչպես նաև €8 մլն կվճարի ֆուտբոլիստին` որպես միանվագ բոնուս: Բացի այդ, Մխիթարյանի տարեկան աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կկազմի €12.5 մլն: Պայմանագիրը կնքվել է 4 տարով: Այդպիսով, Մխիթարյանը շաբաթական մոտ £200 000 կստանա: Մխիթարյանը դարձել է հետխորհրդային տարածքի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Նախկինում այդ կարգավիճակն ուներ ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, որը 2006-ին տեղափոխվեց անգլիական «Չելսի» իտալական «Միլանից» 40 մլն եվրոյով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---