Օջալանը խոստացել է դադարեցնել հակամարտությունը Թուրքիայում12 սեպտեմբերի 2016 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ պատիժ է կրում, խոստացել է 6 ամսում դադարեցնել իր կուսակցության զինված հակամարտությունը Թուրքիայի իշխանությունների հետ: Այդ մասին հայտարարել է նրա եղբայր Մեհմեդը, որին թույլ էին տվել այցելել Օջալանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի իշխանությունները վերջին 1,5 տարում առաջին անգամ թույլատրել էին Աբդուլլահ Օջալանին հանդիպել եղբոր հետ մահմեդական Ղուրբան բայրամ տոնի կապակցությամբ: «Կան որոշ ծրագրեր, մենք չենք հրաժարվել քրդական հարցը լուծելու գործընթացից: 6 ամսում մենք կկարգավորենք այդ հարցը: Սա անիմաստ պատերազմ է, թող այլևս չլինեն արտասուք ու արյուն»,-փոխանցել է եղբոր խոսքերը Մեհմեդ Օջալանը: Նրան մեջբերել է թուրքական Milliyet թերթը: Աբդուլլահ Օջալանը քուրդ քաղաքական ու ռազմական գործիչ է, Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդը: 1999 թվականից ի վեր նա ցմահ ազատազրկում է կրում Իմրալի կղզում: Թուրքերի և անկախ պետության ստեղծման համար պայքարող քրդերի միջև հակամարտությունն արդեն 25 տարուց ավելի է տևում:։ ՄԱԿ-ն ու Եվրախորհուրդը ՔԱԿ-ն ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |