Լյուքսեմբուրգը պահանջում է հեռացնել Հունգարիային ԵՄ-ից

Լյուքսեմբուրգը պահանջում է հեռացնել Հունգարիային ԵՄ-ից

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը պահանջել է հեռացնել Հունգարիային Եվրամիությունից, հայտնում է Lenta.ru-ն Die Welt-ի վրա հղումով:

«Մենք չենք կարող ընդունել այն իրողությունն, որ ամենուր ոտնահարվում են ԵՄ արժեքները: Հունգարիան, որը պատեր է կառուցում փախստականների դեմ, որոնք փախչում են պատերազմից, սահմանափակում է խոսքի ազատությունն ու դատական համակարգի անկախությունը, պետք է ժամանակավոր կամ ընդմիշտ հեռացվի ԵՄ կազմից»,-ասել է ԱԳՆ ղեկավարը:

Նա նշել է նաև, որ «դա Եվրամիության միասնությունն ու արժեքները պահպանելու միակ միջոցն է»: Ըստ Ասելբորնի, «Հունգարիան հեռու չէ փախստականների վրա կրակելուց, եթե նրանք հատեն սահմանի պատնեշները: Եթե Հունգարիան հիմա միանալու լիներ ԵՄ-ին, կազմակերպության անդամ դառնալու ոչ մի շանս չէր ունենա»,-ասել է նա:

Օգոստոսի 26-ին հայտնի դարձավ, որ Հունգարիան որոշել է երկրորդ պատնեշը կառուցել Սերբիայի հետ սահմանին: Ըստ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, դա թույլ կտա կասեցնել փախստականների հոսքը, եթե Թուրքիան հրաժարավի ԵՄ առջև իր պարտավորություններից: Դրանից մի քանի օր առաջ Հունգարիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Դյորդ Շոպֆլինն առաջարկել էր վանել ներգաղթյալներին` սահմանի պատերին խոզի գլուխներ կախելով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---