Ազնավուրը բեմական գործունեության 70-ամյակը կնշի միակ համերգով Վերոնայում

Ազնավուրը բեմական գործունեության 70-ամյակը կնշի միակ համերգով Վերոնայում

PanARMENIAN.Net - Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի միակ համերգով Իտալիայում: Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Վերոնայի «Արենա» մարզադաշտում:

92-ամյա Ազնավուրը չի դադարում զարմացնել իր երկրպագուներին. իր անմոռանալի և եզակի ձայնով, որը նրան բերեց Շառլ Aznavoice կոչումը, երգի մեծ վարպետը հմայել է ավելի քան 94 երկրի բազմամիլիոնանոց հանդիսատեսին, իսկ նրա երգացանկը բաղկացած է 1200 երգից և 264 ալբոմից, գրում է Italia-ru-ն:

Ինչպես պնդում է Ազնավուրը, հոբելյանական համերգը Վերոնայում լինելու է էպիկ, ինտիմ և շռյալ` նվիրված իր սիրուն հանդեպ Իտալիայի և իտալացի հանդիսատեսի:

Ընթերցեք նաև. Իսրայելը նամականիշ կտպի հրեաներին փրկած Ազնավուրի ծնողների հիշատակին

 Ուշագրավ
2020-ին մրցույթին պետք է մասնակցեր 13-ամյա Մալենան
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը